| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:58 Գվարդիոլա. ««Բարսելոնայի» դեմ խաղը մեզ համար հեշտ չստացվեց» |
Մյունխենի «Բավարիայի» իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընկերական խաղում իր նախկին թիմի՝ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոսել է մրցակցի մասին:
«Այս խաղը լավ առիթ էր պատրաստվելու «Բորուսսիայի» դեմ հանդիպմանը: «Բարսելոնայի» դեմ խաղը մեզ համար հեշտ չստացվեց: Գոլ խփելու համար մենք օգտագործեցինք մեր պահերն ավելի լավ, քան իրենք:
Առանձնահատուկ խաղ էր ինձ համար, քանի որ ամբողջ կյանքս ես նվիրել եմ նրանց: Սակայն եկան ժամանակներ, որ պետք է լքեի թիմը: Այժմ, ես շատ երջանիկ եմ, որ գլխավորում եմ «Բավարիան»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում SkySports-ը:
Աղբյուրը` Sky Sports
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 749 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|