Կատալոնական «Բարսելոնան» պարտություն կրեց իր առաջին ընկերական խաղում, որում մրցում էր Մյունխենի «Բավարիայի» հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Գերմանիայում՝ «Ալիանս Արենա» մարզադաշտում:
Գերմանական ակումբը Լամի և Մանջուկիչի գոլերի շնորհիվ հաղթեց 2-0 հաշվով, սակայն պետք է անպայման նշել, որ թիմի կազմի հիմնական ֆուտբոլիստները «Բարսա Բ»-ից էին, չհաշված 1-2 խաղացողի: Ինչևիցե, սա ընդհամենը ընկերական հանդիպում էր և կարևոր խաղերը դեռ առջևում են: