Մինչ կատալոնական «Բարսելոնա» գլխավորելը, արգենտինացի մասնագետ Խերարդո Մարտինոն մամլո ասուլիսի է մասնակցել և նշել, որ մեծ պատիվ է գլխավորել այնպիսի ակումբ, ինչպիսին «Բարսան» է:
«Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ: Կանեմ ամեն բան, որպիսի թիմը բարգավաճի և մեծ առաջընթաց ունենա: Ճիշտն ասած, չէի սպասում այսպիսի առաջարկի, այդ իսկ պատճառով շատ հուզված եմ:
Հպարտորեն կարող եմ նշել, որ մարզելու եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին: Կփորձեմ գիտելիքներս փոխանցել նրան:
«Բարսան» ունի խաղաոճ և ես իրավունք չունեմ փոխել այն»,-եզրափակել է «Տատա»-ն: