| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
23:10 Տիտոն հեռացավ. Թիմի նոր մարզիչը լինելու է ոչ «Բարսելոնայից» |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը հայտարարեց, որ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան չի շարունակի աշխատանքը թիմում:
Մամլո ասուլիսը, որը տևեց ընդամենը մի քանի րոպե, ունեցավ ցավալի ավարտ:
«Տիտո
Վիլանովայի առողջական վիճակը չի թողնում նրան աշխատել 100 %-ով, ուստի նա հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից: Նոր մարզչին կներկայացնենք մեկ շաբաթ անց», - տեքստը կարդալուց հետո Ռոսսելն ու Սուբիսարետան լքեցին սրահը:
Տեղեկությունների համաձայն, կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստված է եղել: Թիմի նոր մարզիչը լինելու է ոչ «Բարսելոնայից»:
Գլխավոր մարզչի հեռանալուն անդրադարձել է նաև նրա որդին.
«Տիտոն հեռանում է, որովհետև նա կենտրոնանում է իր կյանքի գլխավոր խաղի վրա», – թվիթերային իր միկրոբլոգում նշել է Վիլանովայի որդին:
Նշենք, որ այս շաբաթ Լեհաստանում տեղի ունեցող ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1293 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|