| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:43 Մարկինյոսը պաշտոնապես դարձավ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ |
Այսօր պարզ դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» ձեռքից բաց թողեց ևս մեկ պաշտպանի: Բրազիլացի եզրային պաշտպան Մարկինյոսը 5-ամյա պայմանագիր է կնքել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:
Կավանիին ձեռք բերելուց հետո ֆրանսիական թիմը իտալական «Ռոմայից» «խլեց» հեռանկարային ֆուտբոլիստին:
19-ամյա ֆուտբոլիստի համար Ֆրանսիայի գործող չեմպիոնները «Ռոմային» վճարեցին 35 մլն եվրո: Եվս 3 մլն եվրո «գայլերը» կստանան որպես պարգևավճար:
Նշենք, որ վերջերս իսպանական ԶԼՄ-ները Մարկինյոսին «տեսնում էին» կատալոնական «Բարսելոնայի» մարզաշապիկով:
Աղբյուրը` PSG.fr
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 678 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|