Տիագո Ալկանտրան, որը մի քանի օր առաջ 25
միլիոն եվրոյի դիմաց Բարսելոնայից տեղափոխվեց Բավարիա, հետաքրքիր է եղել
նաև մանուկ հասակում: Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ նա իր
երեքամյա եղբոր՝ Ռաֆինյայի հետ ֆուտբոլ է խաղում: Ռաֆինյան, ինչպես հայտնի
է Բարսելոնայի ֆուտբոլիստ է, բայց վարձավճարով խաղալու է Սելտայում: Տեսանյութում Տիագոն անընդհատ կոպտորեն գցում է փոքրիկ եղբորը՝ տեսանյութի 2:18-ին նույնիսկ լացացնելով նրան: Աղբյուրը` TotalFootball.am
|