Անգլիական ԶԼՄ-ների կարծիքով «Արսենալը» դեռևս հույսեր է փայփայում, որ կարող է վերադարձնել իր թիմի նախկին առաջատար Սեսկ Ֆաբրեգասին: Եթե Սեսկը ցանկանա լքել «Բարսելոնան», ապա Վենգերը պատրաստ է նրա համար վճարել 30 մլն եվրո: Ըստ ԶԼՄ-ների՝ կարող է այդպիսի բան տեղի ունենալ, քանի որ Ֆաբրեգասը միշտ չէ, որ լինում է կապտա-նռնագույնների հիմնական կազմում:
|