Գվարդիոլան քննադատել է «Բարսելոնայի» ղեկավարությանը
Mundo Deportivo-ի պնդմամբ, Կատալոնական ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով հիմա Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն է, խոսել է «Բարսելոնայի» ղեկավարության մասին:
«Ես 6 հազար կմ նրանցից հեռու էի և ես «Բարսելոնայի» ղեկավարությանը խնդրեցի, որ ինձ հանգիստ թողնեն: Սակայն ակումբի ղեկավարությունը փորձում էր ստորությամբ օգտագործել Տիտո Վիլանովայի հիվանդության փաստը, որ ես հետ վերադառնայի:
Նրանք գիտեին, թե ինչքան է իմ սիրտը ցավում ընկրոջս համար: Ես չէի սպասում նրանցից այդքան ստոր քայլեր:
Ես ոչինչ չունեմ նրանց դեմ, սակայն դա շատ վատ արարք է»,-ասել է Գվարդիոլան: