Կատալոնական «Բարսելոնայի» կենրոնական պաշտպան Կարլես Պույոլը իսպանական լրատվամիջոցների հետ
հարցազրույցում նշել է, որ Մյունխենի «Բավարիան», որն այժմ գլխավորում է Պեպ Գվարդիոլան, արժանիորեն է հաղթել
կատալոնական ակումբին՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:
«Իհարկե, «Բավարիան» արդարացիորեն հաղթեց այդ մրցավեճում, սակայն պետք է
հաշվի առնենք, թե այդ այդ երկու խաղերում ինչ դրության մեջ էին թիմերը։
Չենք ցանկանում մեղադրել մրցավարներին, բայց առաջին խաղում նրանք իրենց
դերն ունեցան:
Երբ առաջին մրցավեճում պարտվում ես 0:4 հաշվով, ապա պատասխան հանդիպմանը,
գործնականում, հնարավոր չէ հաղթել դիմակայությունը»,-հայտարարել է թիմի ավագը:
|