| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:52 Տրանսֆերային շշուկներ. Սեզարը, Տիագո Սիլվան և Հոնդան` «Բարսելոնայում» |
Վերջերս իսպանական ԶԼՄ-ները սկսել են «Բարսելոնա» ուղարկել մի շարք ֆուտբոլիստների:
Տիագո Սիլվա
Sport.es-ի տեղեկացմամբ, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ցանկանում է մինչ Ժոան Գամփերի գավաթը իր տրամադրության տակ ունենալ բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվային, ով այժմ հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում:
Իսպանական կայքի հավաստմամբ, այժմ ընթանում են բանակցություններ:
Ժուլիո Սեզար
Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներում փայլուն խաղ ցուցադրած բրազիլացի դարպասապահը, որի թիմը ավարտված մրցաշրջանում դուրս մնաց Անգլիական Պրեմիեր Լիգայի պայքարից, ցանկանում է լքել ակումբը:
Հեղինակավոր Sport.es կայքը նշում է, որ կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է գնել նրան 3 մլն եվրոյով: Այդպիսի հրաշալի դարպասապահի համար 3 մլն եվրոն ուղղակի ծիծաղելի թիվ կարելի է համարել:
Կեյսուկե Հոնդա
Ռուսական ԲԿՄԱ-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կես տարի անց ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», սակայն վերջերս տեղեկություններ տարածվեցին, թե իբր նա արդեն համաձայնության է եկել իտալական «Միլանի» հետ:
Հոնդայի մասին տեղեկության աղբյուրը` Mundo Deportivo* Տիագո Սիլվայի մասին տեղեկության աղբյուրը` Sport.es* Ժուլիո Սեզարի մասին տեղեկության աղբյուրը` Sport.es*
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 939 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|