| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
22:21 Ի՞նչ են խոսել «Մադրիդցիները» «Կատալոնական թիմի» մասին նախկինում |
Մադրիդյան և կատալոնական պարբերականները միշտ էլ աչքի են ընկել համապատասխանաբար` «Բարսելոնայի» և «Ռեալի» վերաբերյալ ոչ այնքան անաչառ և դրական հրապարակումներով:
El Mundo Deportivo-ն գրում է, որ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներն իրականում մեծ համակրանք են տածում իրենց սկզբունքային հակառակորդի` «Բարսելոնայի» նկատմամբ: Որպես ապացույց պարբերականը բերում է նորեկ Իսկոյի, Մեսութ Օզիլի, Կարիմ Բենզեմայի, Լուկա Մոդրիչի, նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի (նա աշխատել է «Բարսելոնայում»), լեգենդար Ֆիգուի օրինակները, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն երբեք կտրականապես դեմ չի եղել կատալոնական ակումբ տեղափոխվելուն` ասելով, երբեք չգիտես կարիերադ որտեղ կշարունակես:
«Իսկո-Այս ֆուտբոլիստը ժամանակին հայտարարել է, որ մի փոքր անտիմադրիդիստ է: Կարծում է` «Ռեալն» ինքնահավան ակումբ է: Բացի այդ նա ժամանակին հաճույքով կրել է «Բարսելոնայի» լոգոյով մարզահագուստ և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է համարում Լեո Մեսսիին:
Մեսութ Օզիլ-2009 թվականին Bild-ին տված հարցազրույցում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ասել է. «Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ: Սա մի թիմ է, որին երկրպագում եմ մանկուց»:
Լուկա Մոդրիչ- Մոդրիչը, նախքան «Ռեալ» տեղափոխվելը, MD-ին տված հարցազրույցում ասել է. «Ես երջանիկ կլինեի «Բարսելոնայում» խաղալու համար: Ամեն ինչ կանեմ երազանքս իրականացնելու համար»:
Կարիմ Բենզեմա-2009 թվականին Բենզեման այն հարցին, թե կցանկանա՞ր արդյոք խաղալ «Բարսելոնայում» պատասխանել է` այո, ցանկանում եմ»,-մեջբերված է El Mundo Deportivo-ից:
Հղումը` AllSport.am
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1431 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|