Իսպանացի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի դուստրը՝ Լիան, դեռ երեք ամսեկան չկա, իսկ նրա հայրը սկսում է պաշտպանել դստերը պոտենցիալ փեսացուներից: Ֆաբրեգասը Instagram-ում նկար է տեղադրել, որտեղ ինչ-որ մեկի* շապիկի մեջքի հատվածում ֆուտբոլիստի սահմանած 10 կանոններն են՝ դստեր հետ ամուսնանալու համար:
Աշխատանք: Հասկացիր, որ ես քեզ չեմ սիրում: Ես ամենուր եմ: Ցավ պատճառես նրան, կցավեցնեմ քեզ: Եղի՛ր տանը 30 րոպե շուտ: Փաստաբան ունեցիր: Եթե ստես ինձ, ես կպարզեմ: Նա իմ դուստրն է , ոչ թե քո նվաճումը: Ես դեմ չեմ ետ վերադառնալ բանտ: Ինչ էլ որ անես նրա հանդեպ, ես կանեմ քո հանդեպ:
Աղբյուրը` AllSport.am
(*Աղբյուրը նշում է, որ շապիկը Ֆաբրեգասինն է, սակայն ուշադիր դիտելուց հետո պարզ է դառնում, որ նկարը այլ աղբյուրից է)
|