Գլխավոր էջ » 2013»Հունիս»23 » Բրազիլիան A խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը (Տեսանյութ)
16:07
Բրազիլիան A խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը (Տեսանյութ)
A խմբում Բրազիլիայի և Իտալիայի հավաքականները հանդիպեցին միմյանց, երկու հավաքականներն էլ ունեին 6-ական միավոր: Բրազիլիան հաղթեց և 9 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը և երևի թե կխաղա Ուրուգվայի հետ:
Հանդիպումը լի էր վնասվածքներով և դեղին քարտերով: Հենց առաջին խաղակեսում եղավ 3 փոփոխություն՝ մեկը Բրազիլիայի, մյուս 2-ը Իտալիայի հավաքականի կողմից: Բրազիլիայի կազմում վնասվածք ստացավ Դավիդ Լուիզը, նրան փոխարինեց Դանթեն և հենց Դանթեն առաջին խաղակեսի վերջում կարողացավ առաջ մղել իր հավաքականին հաշվի մեջ:
Երկրորդ խաղակեսը գոլերով առատ էր: Նախ 51-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրեց Էմմանուելե Ջակերինին, այնուեհտև 55-րդ րոպեին տուգանայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ «Բարսայի» նորեկ Նեյմարը, որից 11 րոպե անց Ֆրեդը հաշիվը դարձնում է 1-3: Այս ամենից անցնում է 4 րոպե և Կելլինին կրճատում է հանդիպման հաշիվը՝ 2-3: Այս գոլից հետո մոտ 20 րոպե Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները անընդհատ գրոհում էին՝ մինչև 88-րդ րոպեն, որի ժամանակ Ֆրեդը դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձրեց 2-4:
Մեքսիկան հաղթեց Ճապոնիային՝ 1-2, այս հանդիպումը կոպիտ ասած իրենից ոչինչ չէր ներկայացնում: Ինչևէ, կիսաեզրափակչում ամենայն հավանականությամբ կլինեն հետևյալ զուգերը՝ Բրազիլիա-Ուրուգվայ և Իտալիա-Իսպանիա: