«Բարսելոնայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, ով վերջերս Իսպանիայի մինչև 21 տարեկանների կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ դեռևս ցանկանում է լքել ակումբը: «Ես շատ եմ ցանկանում մասնակցել Մունդիալ 2014-ին և դրա համար ես պետք է շատ խաղաժամանակ ստանամ»-ասել է Տիագոն:
Ավելացնենք, որ Տիագոյով շատ է հետաքրքրվում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ Տիագոյի տեղափոխության հարցը արդեն իսկ քննարկվում է:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Տիագոն ստորագրում է «Ման. Յունայթեդի» մարզաշապիկի վրա:
|