Խաղից առաջ բուքմեյքերական կենտրոններում չէին ընդունվում Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակով խաղադրույքներ: Նրանք նույնպես կանխագուշակել էին, որ «Կարմիր Ֆուրիան» կխփի 7-ից ավելի գնդակ:
Առաջին իսկ րոպեներից հանդիպման հաշիվը բացեց Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը: Վերջինս դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվեց դառնալ պոկերի հեղինակ:
Երկրորդ գոլը խփվեց 25 րոպե անց: Այս անգամ աչքի ընկավ Դավիդ Սիլվան: Դեղին քարտի արժանացավ Սանտի Կասորլան և այնպես զարմացավ, կարծես թե նա ֆուտբոլային աստված է, իսկ Թաիթիի ֆուտբոլիստները` ռամիկներ:
Երրորդ գոլը խփեց Տորրեսը և կարծես թե Իսպանիայի հավաքականը սկսեց չխաղալ: Սակայն Թաիթիի հավաքականի ֆուտբոլիստների համար պատրաստված անակնկալը սպասում էր երկրորդ խաղակեսին:
Մինչ խաղակեսի սկսվելը, Թաիթիի ֆուտբոլիստները Իսպանիայի հավաքականի պահեստայիններին նվիրեցին զարդեր:
![](http://s55.radikal.ru/i148/1306/fc/d3e71fa87c27.jpg)
Երկրորդ խաղակեսում պատկերը նույնն էր, սակայն այս անգամ դել Բոսկեի սաները որոշել էին զվարճանալ: Գոլը գոլի ետևից և ... 11 մետրանոց: Նշանակետին մոտենում է Տորրեսը և ... դարպասապահի կողմից իրագործված հրաշքն ավելի է բարկացնում «Էլ Նինյոյին» և վերջինս դառնում է պոկերի հեղինակ:
Հանդիպման վերջնակետը դնում է Դավիդ Սիլվան:
Այսպիսով, Իսպանիայի ազգային հավաքականը հաղթում է 10 գնդակի առավելությամբ:
Գոլերը`
Ֆերնանդո Տորրես 5', 33', 58', 78', Դավիդ Սիլվա 31' 89', Դավիդ Վիլյա 39', 49', 64', Խուան Մատա 66'
1-0 Torres
2-0 Silva
3-0 Torres
4-0 Villa
5-0 Villa
6-0 Torres
7-0 Villa
8-0 Mata
9-0 Torres
|