«Բարսելոնան» աչք է դրել «Չելսիի» 17-ամյա ֆուտբոլիստի վրա
Ինչպես տեղեկացնում է Football-Espana-ն, կատալոնական «Բարսելոնան» աչք է դրել «Չելսիի» 17-ամյա ֆուտբոլիտ Ռուբեն Լոֆտուս Չիկի վրա:
Կատալոնական ակումբի սկաուտները հիացել են պատանի Ռուբեն Լոֆտուս Չիկի խաղով՝ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ Նյու Յորքում վերջերս կայացած ընկերական հանդիպման ժամանակ:
Տարվա սկզբին «ազնվականները» պայմանագիր են ստորագրել Լոֆտուս Չիկի հետ՝ պատանի ֆուտբոլիստի համար շահավետ պայմանաններով, սակայն դա չի վախեցնում «Բարսելոնային»: