Գլխավոր էջ » 2013»Ապրիլ»26 » «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստների գործակալը պայմանագիր է կնքել Մխիթարյանի հետ
00:17
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստների գործակալը պայմանագիր է կնքել Մխիթարյանի հետ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչի և Մաքսվել Անդրադեի իտալացի գործակալ Մինո Ռայոլան դարձել է Հենրիխ Մխիթարյանի գործակալը:
Championat.com-ի հավաստմամբ, Հենրիխ Մխիթարյանը և Մինո Ռայոլան պայմանագիրը կնքել են մոտ 10-12 օր առաջ: Այժմ Հենրիխի տրանսֆերային հարցերը կկարգավորի իտալացի մասնագետը, ով աշխատել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մարիո Բալոտելլին, Պոլ Պոգբան, Մարկ վան Բոմմելը, Մարեկ Համշիկը, Վլադիմիր Վայսը, Ռոբինյոն և Էմանուելսոնը:
Հենց նրա շնորհիվ ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչը և Մաքսվելը «Ինտերից» տեղափոխվեցին կատալոնական «Բարսելոնա»: