Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ջոզեպ Բարտոմեուն Cataluntya Radio-ին տված հարցազրույցում հաստատել է տարածված այն լուրերը, թե նրանք ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Տիտո Վիլանովայի հետ:
«Տիտոն հաջորդ մրցաշրջանում կլինի մեր գլխավոր մարզիչը: Ամռանը մենք պետք է թարմացնենք մեր կազմը, և այդ պատճառով 4-5 ֆուտբոլիստ ենք գնելու:
Օգնության համար կդիմենք նաև «Բարսելոնա» Բ-ի ֆուտբոլիստներին: Նեյմարը մեզ հետաքրքրում է, սակայն ոչինչ դեռևս ձևակերպված չէ»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերել AS-ը: