Գլխավոր էջ » 2013»Ապրիլ»24 » Բարսելոնան չեղյալ է հայտարարել «Asia tour 2013»-ի առաջին հանդիպումը
15:01
Բարսելոնան չեղյալ է հայտարարել «Asia tour 2013»-ի առաջին հանդիպումը
Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմի
ղեկավարությունը որոշում է կայացրել Շանհայում մրցավեճ չանցկացնել, որն ի
սկզբանե նախանշված էր օգոստոսի 4-ին՝ «Asia tour 2013»-ի շրջանակում։
Թիմն օգոստոսի 7-ին Բանգկոկ քաղաքում կմրցի Թաիլանդի ազգային հավաքականի հետ, իսկ 3 օր
անց Կուալա Լումպուր քաղաքում կհանդիպի Մալազիայի առաջնության խորհրդանշական
հավաքականին:
Կայքի հավաստմամբ` թիմն ամբողջ կազմով կսկսի մարզումները հուլիսի 29-ից` արձակուրդներից հետո: Աղբյուրը` FCBarcelona.com