Մրցավարության մասին խոսելն անիմաստ է: Հունգարացի Վիկտոր Կաշային դատեց խաղն այնպես, ինչպես կդատեր սովորական մրցավարը: Մի քանի անգամ ձեռքով խաղացին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները:
Marca-ի հավաստմամբ` «Բավարիայի» երկու գոլերն էլ կանոնների խախտումով էին: Չենք ցանկանում խոսել Մարկ Բարտրայի գործողությունների մասին: Նա կարող էր նույնիսկ գոլի հեղինակ դառնալ, սակայն շեղ հարվածով Նոյերին վախեցնելն անհնար է: Բաց թողնված երրորդ գոլի մեջ իր մեղավորությունը նույնպես ակնհայտ էր:
Խաղավերջում Տիտոն անօգնական էր: Նույնիսկ փոխարինել ինչ-որ մեկին չէր ցանկանում: Չէ որ նա իր տրամադրության տակ ուներ Դավիդ Վիլյայի պես հարձակվողի և Ֆաբրեգասի պես կիսապաշտպանի, ով գտնվում էր ֆանտաստիկ մարզավիճակում:
Վիլյան մտավ խաղադաշտ, սակայն խփված 4-րդ գնդակից հետո:
Ինչևէ, «Բարսելոնան» պարտվեց խոշոր հաշվով և տեսականորեն զրկվեց Չեմպիոնների լիգայի եզրափակչից:
Պատասխան հանդիպումն ուղղակիորեն իմիջի հարց է: «Բարսելոնան» կկարողանա նույնիսկ հաղթել, սակայն 4-0 հաշիվ դժվար է պատկերացնել:
Նշենք նաև, որ հաջորդ հանդիպումը բաց կթողնի թիմի եզրային պաշտպան Խորդի Ալբան:
Բավարիա - Բարսելոնա 4:0Գոլերը` Թոմաս Մյուլեր 25, 82, Մարիս Գամես 49, Արիեն Ռոբեն 73
|