Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան Catalunya Ràdio-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր կարիերայի, թիմի և առաջիկա հանդիպումների մասին:
«Ես ինձ լավ եմ զգում: Վնասվածքի մասին մոռացել եմ: Ես կարող եմ խաղալ 100 տոկոս պատրաստվածությամբ: Հոգեբանորեն ես ավելի լավ եմ զգում ինձ, քան անցյալ տարիների ընթացքում:
Ծննդյան օրերից սկսած ինձնով հետաքրքրվում են մի շարք ակումբներից, որոնցից մեկը լոնդոնյան «Արսենալն» էր: «Բարսելոնան» ինձ չի ցանկանում վաճառել, ես այստեղ ինձ լավ եմ զգում և շարունակում եմ հանդես գալ նույն ոգով:
Ես միշտ խաղում եմ գոլ խփելու համար: Առավել վտանգավոր եմ լինում մրցակցի տուգանայինում: Աշխատում եմ շատ գոլեր խփել»,-եզրափակել է Վիլյան: