| Վիճակագրություն |  
 Առցանց են` 1  Հյուրեր` 1  Գրանցվածներ` 0  |  
  
 | 
 
21:26  Ռոուրա. «Կենտրոնացել ենք առաջնության խաղերի վրա»  |  
Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Խորդի Ռոուրան իսպանիայի առաջնության հանդիպումից առաջ խոսել է լրագրողների հետ: Իսպանացի մասնագետը մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ թիմի առաջնային խնդիրը լա լիգան հաղթելն է:
  «Առաջիկա հանդիպումում հաղթելը մեզ ևս մեկ քայլով կմոտեցնի չեմպիոնությանը: Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր բաց կթողնեն հանդիպումը, սակայն դա թիմի համար այդքան էլ լուրջ խնդիր չէ:
  «Սարագոսան» գտնվում է վտանգավոր գոտում և ամեն ինչ կանի «Բարսելոնայի» դեմ խաղում չպարտվելու համար: Վտանգավոր գոտում գտնվող թիմերն այժմ կրկնակի վտանգավոր մրցակիցներ են: Մենք պետք է կենտրոնանանք և ձգտենք հաղթանակ տոնել այդ խաղում:
  Վնասվածքներ
  Լիոնել Մեսսին, Անդրես Ինիեստան, Սերխիո Բուսկեթսը, Խորդի Ալբան ու Խոսե Պինտոն չեն խաղա հաջորդ խաղում: Մեսսին դեռ որոշակի անհանգստություն ունի ազդրի մկանում, Պինտոն ցավեր ունի մեջքի հատվածում, Սերխիո Բուսկեթսին էլ, իր հերթին, տանջում են ազդոսկրի ցավերը:
  Չեմպիոնների լիգա. Առաջիկա մրցակիցը
  Եթե մեզ բաժին հասներ «Ռեալը», ապա դա ավելի տհաճ իրադարություն կլիներ։ «Բավարիան» շատ բարդ մրցակից է։ Գերմանացիների խաղային փիլիսոփայությունը տարբերվում է մադրիդցիներից։ «Բավարիայի» խաղաոճն այդքան էլ լավ չգիտենք»,-եզրափակել է Ռոուրան:
  Աղբյուրը` FCBarcelona.com 
		
	  |  
| 
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | 
Դիտումներ: 578 | 
Ավելացրեց: Մեսսի2013
 |  
 
 |   
 | 
 
 
 
 
 
 |