Մեսսին կարող է բաց թողնել «Սարագոսայի» դեմ հանդիպումը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով ՊՍԺ-ի հետ պատասխան հանդպիման ժամանակ խաղադաշտ էր դուրս եկել 62-րդ րոպեին, ամենայն հավանականությամբ չի կարողանա մասնակցել «Սարագոսայի» հետ առաջիկա խաղին։
Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Արգենտինացին կոնքի հետ խնդիրներ ունի։ ՊՍԺ-ի հետ հանդիպմանը Մեսսին խաղում էր՝ արհամարհելով ցավը։
Այսօր նա բուժզննում կանցնի, որի ընթացքում պարզ կդառնա նրա մասնակցությունը կիրակի կայանալիք հանդիպմանը։