| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 9 » Ինիեստա. ««ՊՍԺ»-ի դեմ հանդիպումը հավասարազոր է եզրափակչում խաղալուն»
22:22 Ինիեստա. ««ՊՍԺ»-ի դեմ հանդիպումը հավասարազոր է եզրափակչում խաղալուն» |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ հանդիպումից առաջ մամլո-ասուլիսի ժամանակ խոսել է իր թիմի հնարավորությունների մասին։
«Հիանալի ենք զգում, խաղում ենք ուժեղ մրցակցի հետ. հաղթանակի գինը կիսաեզրափակիչն է։
Մենք խոսում ենք բավական կայացած և տաղանդավոր թիմի մասին, պետք է դա հաշվի առնենք:
Տանը մեզ կօժանդակեն երկրպագուները, իսկ Ֆրանսիայում ձեռք բերած հաշիվն այնքան էլ վատը չէ, սակայն ամեն դեպքում հարկավոր է կատարյալ հանդիպում անցկացնել՝ առաջ անցնելու համար։
Ցավոք, թիմն ունի կորուստներ, ինչի պատճառով ավելի թույլ ենք, սակայն վաղը խաղալու ենք այնպես, կարծես դա եզրափակիչ լինի։
Մեզ շատ լուրջ հանդիպում է սպասվում։ Երբ լավ ենք խաղում մրցակցի հնարավորությունները կտրուկ նվազում են»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Աղբյուրը` UEFA.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 604 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|