Գլխավոր էջ » 2013»Մարտ»27 » Իսպանիան նվազագույն հաշվով հաղթում է Ֆրանսիային, իսկ Արգենտինան ոչ ոքի խաղում
11:51
Իսպանիան նվազագույն հաշվով հաղթում է Ֆրանսիային, իսկ Արգենտինան ոչ ոքի խաղում
Ֆրանսիա - Իսպանիա 0:1
Լարված հանդիպման ընթացքում իսպանացիներին հաջողվեց նվազագույն հաշվով
հաղթանակ տոնել Ֆրանսիայի ազգային հավաքականի նկատմամբ: Միակ գոլը հանդիպման 58-րդ րոպեին հեղինակել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը:
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հիասթափված է եղել ԱԱ 2014-ի ընտրական փուլի շրջանակում Իսպանիայից կրած պարտությունից հետո (0:1) հայտնում է «Չեմպիոնատը»՝ հղում անելով իսպանական մամուլին: Դեշամը կարծում է, որ արդյունքը կարող էր այլ լինել:
«Գնդակին ավելի շատ տիրում էին իսպանացիները, և դա անսպասելի չէր: Բայց ես շատ եմ ցավում, որ գերազանցելով մրցակցին գոլային պահերով՝ մենք չկարողացանք գրավել նրանց դարպասը: Այսպիսի փորձառություն ունեցող մրցակցի դեմ անհրաժեշտ է արդյունավետություն: Պետք է ասեմ, որ մենք շարունակեցինք պայքարել նույն ոգով՝ անգամ տասը հոգով մնալուց հետո: Ինչ վերաբերում է Պոգբայի հեռացմանը, ապա, կարծում եմ, այդ սխալը պայմանավորված էր նրա երիտասարդությամբ»,-հայտարարել է Դեշամը: Բոլիվիա - Արգենտինա 1:1
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին Բոլիվիայի հետ 1:1 հաշվից հետո խոստովանել է, որ խաղավերջում հոգնած է եղել:
«Բոլիվիայի
հետ բարդ է խաղալ ու նման խաղերից հետո վերականգնվելն էլ է դժվար: Եթե
հաշվի առնենք Լա-Պասի աշխարհագրական դիրքը, ապա պարզ կլինի, որ մեզ համար
բարդ էր խաղալ:
Սակայն նախապես գիտեինք` ինչ պայմնաններում ենք խաղալու:
Փորձում էինք վերահսկել գնդակը: Ցավալի է, որ լավ արդյունքի չհասանք: Ջանք
չենք խնայել դրա համար»,-եզրափակել է Մեսսին: