| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 21 » «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են գնել Հենրիխ Մխիթարյանին
15:57 «Բարսելոնան», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են գնել Հենրիխ Մխիթարյանին |
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Չելսի» և «Մանչեսթեր Սիթի» ակումբները, գրում է The Mirror-ը:
Բրիտանան թերթը գրում է, որ երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ Մխիթարյանը նշեց, որ արդեն առաջիկա ամռանն ամեն ինչ կանի ակումբից հեռանալու համար, արագանքել են բրիտանական այս երկու ակումբները: Մխիթարյանին ուշադրությամբ հետևում է «Սթեմֆորդ Բրիջն» ու Ռոբերտո Մանչինին:
Մի այլ լրատվական կայքից էլ հայտնի դարձավ, որ Կատալոնական ակումբի ամառային տրանսֆերային պատուհանի 2 գլխավոր նպատակներն են բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարն ու դոնեցկյան «հրաշքը»` Հենոն։ Աղբյուրի ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է 25 մլն եվրո առաջարկել Մխիթարյանի տեղափոխության դիմաց։
Նշվում է, որ Նեյմարն ու Մխիթարյանը աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկի կազմում կփոխարինեն Դավիդ Վիլյային ու Ալեքսիս Սանչեսին։
Աղբյուրը` Mirror.co.uk
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1464 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|