| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:58 Մխիթարյան. ««Բարսելոնան» մնում է «Բարսելոնա»» |
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական Sport Express-ին տված հարցազրույցի ժամանակ ամփոփել է եվրոգավաթներում իր թիմի մրցելույթները' նշելով, որ իր համար տարբերություն չկար խաղալ «Բորուսիայի», թե «Բարսելոնայի» հետ:
«Ինձ համար տարբերություն չկար, թե որ թիմի հետ կխաղայինք: Ե´վ «Բարսելոնան», և´ «Բորուսիան» լուրջ մրցակիցներ են, հաղթել են իրենց խմբերում: Չնայած վերջին շրջանում իսպանացիներն իրենց լավագույն ֆուտբոլը չեն ցուցադրում, «Բարսելոնան» մնում է «Բարսելոնա», և դրա հետ չես վիճի», – նշել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ և´ «Բորուսիան» և «Բարսելոնան» դուրս են եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ' պայքարից դուրս թողնելով «Շախտյորին» և «Միլանին»:
Աղբյուրը` Times
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1040 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|