Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, երեքշաբթի
օրը «Նոու Կամպ» մարզադաշտը յուրօրինակ ձևավորում կունենա Չեմպիոնների
լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»- «Միլան» պատասխան հանդիպման ժամանակ։
90 հազար ստվարաթղթերից բաղկացած խճանկարը կկազմեն Կատալոնիայի և
Բարսելոնայի դրոշի գույնները, իսկ տրիբունաների վրա կգրվի «Som un Equip»,
ինչը տարգմանաբար նշանակում է «Մենք թիմ ենք»: