Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմն
ամռանը կուղևորվի Ասիա և իր մինչմրցաշրջանը կանցկացնի Չինաստանում,
Թայլանդում և Մալազիայում: Այսօր երեկոյան այդ տեղեկությունը մամլո
ասուլիսում հաստատել են ակումբի
նախագահ Սանդրո Ռոսելը և Ղեկավարների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ
Տոնի Ֆրեյխան:
Կայքը նշում է, որ թիմն իր առաջին ընկերական
հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին Շանհայ քաղաքում: Բանկգոգում թիմն
ընկերական հանդիպում կանցկացնի օգոստոսի 7-ին, իսկ երրորդը` Կուալա
Լուպուրում, որը կկայանա օգոստոսի 10-ին: