Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը որակազրկման վտանգի տակ է:
«Էլ Կլասսիկոյից» անմիջապես հետո հանդիպման մրցավարը հաշվետվություն է տվել և նշել, որ Վալդեսը նրան վիրավորել է: Նշենք, որ հանդիպման ավարտին Վալդեսը ստացել է կարմիր քարտ և հեռացվել խաղադաշտից վատ պահվածքի համար:
«Վիկտոր Վալդեսը բղավելով մոտեցավ ինձ և ասաց, որ ես վախկոտ եմ և ամոթ չունեմ»,-նշել է Պերես Լասսան:
Այժմ կատալոնական «Բարսելոնան» սպասում է իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանը: Հնարավոր է, որ Վալդեսը կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվի 4-5 խաղով: