Գլխավոր էջ » 2013»Հունվար»31 » Ինիեստա. «Մենք կարող էինք խփել երկրորդ գնդակը, բայց տեղի ունեցավ հակառակը»
15:03
Ինիեստա. «Մենք կարող էինք խփել երկրորդ գնդակը, բայց տեղի ունեցավ հակառակը»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման մասին։
«Խաղի հաշիվը մեզ մոտ դառը հետանք է թողել։ Երբ հաշվի մեջ առաջ էինք, կարող էինք 2-րդ գոլը խփել «Ռեալի» դարպասը։
Ընդհանուր առմամբ հավասար խաղ էր, թեև մենք վերահսկում էինք գնդակի տեղաշարժը։ Մադրիդցիներն էլ ապացուցեցին, որ ուժեղ են հակագրոհների ժամանակ։ Այս արդյունքը մեզ ձեռնտու է, քանի որ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հաղթելը չափազանց դժվար է», – հայտարարել է Ինիեստան: