Ինչպես հաղորդում է Goal.com-ը, կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Խորդի Ռոուրան բարձր գնահատել թիմի հարձակվող Լեոնել Մեսսիի նվաճումը, ով դարձել է ակումբի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է Լա Լիգայում հատել 200 գոլի սահմանագիծը։
«Չեմ կարող ասել, որ Ռոնալդուի խաղը Մեսսիին մոտիվացիա է հաղորդել, սակայն կարծում եմ, որ նրան նման մոտիվացիա հարկավոր չէ։
Ես այլևս խոսքերն չունեմ նրա խաղը նկարագրելու համար։ Երբ դու ամեն օր տեսնում ես, թե ինչ անհավանական բաներ է անում Մեսսին, ապա սկսում ես սովորել դրան։ Սակայն ակնհայտ է, որ Մեսսիի կատարելությունը սահման չունի», – ասել է Ռոուրան։
|