Վիլյայի ապագան խճճված է. «Արսենալը» ցանկանում է գնել նրան
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, լոնդոնյան «Արսենալի» ղեկավարներից մեկը` Դիկ Լոուն, ով պատասխանատու է տրանսֆերային բանակցությունների համար, ժամանել է Իսպանիա: Կայքի հավաստմամբ, Լոուն ցանկանում է բանակցություններ վարել կատալոնական «Բարսելոնայի» հետ:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է գնել Դավիդ Վիլյային: Ավելին, նրանք ցանկանում են տրանսֆերն իրականացնել մոտակա օրերի ընթացքում: Ինքը` ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել Լոնդոն, քանի որ բավարար խաղային ժամանակ չի ստանում կատալոնական ակումբում:
Տրանսֆերի գումարը կարող է կազմել 14 միլիոն եվրո, իսկ Վիլյայի շաբաթական աշխատավարձը «Արսենալում»` 110 հազար ֆունտ ստերլինգ: Հարցի դրական լուծմանը կարող է նպաստել այն փաստը, որ «Բարսելոնան» մինչև հիմա պարտք է «Արսենալին»` Ալեքսանդր Սոնգի և Ֆրանչեսկ Ֆաբրեգասի տրանսֆերների դիմաց: