Ինչպես հաղորդում է Marca.com-ը, կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան դոն Անդրես Ինիեստան խոսել է իր մարզավիճակի և հունվարի 30-ին կայանալիք «Էլ Կլասսիկո»-ի մասին։
«Ես երջանիկ եմ և ինձ լավ եմ զգում ձախ հարձակվողի դիրքում, սակայն գտնում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ։
Առաջիկա Էլ Կլասիկոն էմոցիոնալ առումով չափազանց թեժ է լինելու, սակայն հույս ունեմ, որ կրքերը թեժ կլինեն միմիայն խաղադաշտում, և նախորդ մրցաշրջանների դեպքերը չեն կրկնվի։ Մենք այդ ամենն արդեն անցյալում ենք թողել», – հայտարարել է Ինիեստան:
Աղբյուրը` Marca.com
|