Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է այն տեղեկության մասին, իբր կատալոնական ակումբի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է համալրել «Արսենալի» շարքերը: «Մենք չենք հետաքրքրվում Վիլիայով: Ցանկանում ենք մեր կազմը ուժեղացնել մարզադպրոցների հաշվին: Մենք այն իրագործելու ճանապարհին ենք: Ֆուտբոլիստի հետ հունվարին պայմանագիր կնքելը մեծ ռիսկ է: Ավելի շատ քան ամռանը: Պետք է սահմանափակենք այն ֆուտբոլիստների ցւոցակը, որոնք կարող են համալրել թիմը հունվարին».-ասել է Վենգերը:
|