Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է «Բարսելոնայի» և «Բավարիայի» ուշադրության կենտրոնում: «Այո կապտա-նռնագույնները հանդիպել են «Ռոմայի» ղեկավարության հետ: «Բարսայի» ներկայացուցիչները հետևել են իմ խաղին «Ֆեորինտինայի» դեմ խաղի ժամանակ: Իհարկե վերջնական որոշումը պատկանում է «Ռոմային».-ասել է Պյանիչը:
Շատ հնարավոր է, որ «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Բավարիայում» լինի Խոսեպ Գվարդիոլայի օգնականը և այս դեպքում շատ հնարավոր է, որ Պյանիչը դառնա «Բավարիայի» ֆուտբոլիստ:
|