Անգլիական «Լիվերպուլի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան, ով ժամանակին կատալոնական «Բարսելոնայի» սան էր, հաճույքով կվերադառնար թիմ:
Այս մասին հայտնել է նրա հայրը՝ անցյալում ևս հայտնի դարպասապահ Միգել Ռեյնան:
«Ես վստահ եմ, որ որդիս ուրախ կլիներ վերադառնալ «Բարսա»: Այդ ակումբ նա եկավ 12 տարեկան հասակում: Կարծում եմ, Մանուելը արդեն ցույց է տվել դարպասապահի իր վարպետությունը և անկասկած «Բարսելոնայի» համար կլինի իդեալական դարպասապահ»,- հայր Ռեյնաի խոսքերը մեջբերում է Europa Press-ը: