Լեգենդար չիլիացի ֆուտբոլիստ Իվան Սամորանոն համոզված է, որ նրա հայրենակից Ալեքսիս Սանչեսը, ով լավագույն խաղը չի ցուցադրում այս մրցաշրջանում, դեռ կհաջողի լավագույնս դրսևորել իրեն:
«Բոլորը Չիլիում կարծում են, որ նա չտեսնված ֆուտբոլիստ է և համոզված են այն բանի մեջ, որ որոշ ժամանակ անց նա նորից կվերագտնի իր խաղը: Ալեքսիսը հիանալի ֆուտբոլիստ է, նա միշտ էլ առավելագույն ջանքեր է ներդնում թիմի հաջողության համար: Նա երբեք չի հիասթափեցնում խաղընկերներին և խաղում է անմնացորդ ուժերով:
Բոլոր ֆուտբոլիստների մոտ էլ լինում են անհաջող պահեր կարիերայում: Ինձ մոտ նույնպես եղել են դժվար ժամանակներ «Ռեալում»: Հիշում եմ, չէի կարողանում գոլ խփել երեք ամիս անընդմեջ:
Ընդ որում, ես կենտրոնական հարձակվող էի, իսկ Ալեքսիսն, ամեն դպքում, խաղում է եզրերում»,- ասել է Սամորանոն։
Աղբյուրը` Soccer.ru
|