Ինչպես հաղորդում է Corrire dello Sport-ը, կատալոնական «Բարսելոնայի» ներկայացուցիչները վերջերս ներկա են եղել Իտալիայի գավաթի խաղարկությանը (հռոմեացիները հանդիպել են «Ֆիորենտինային» խմբ.) և հետևել են Մարկինյոսին:
18-ամյա բրազիլացին, ով նախորդ մրցաշրջանում «Ռոմա» էր տեղափոխվել «Կորինտիանսից», Ա Սերիայի հայտնություններից մեկն է։ Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդը մասնակցել է 15 հանդիպման: