Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին զարմացրել է իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի որոշումը: Հիշեցնենք, որ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիան» գլխավորելու է հաջորդ մրցաշրջանից։
«Ես զարմացա՝ իմանալով, որ Գվարդիոլան ընտրեց «Բավարիան»: Ամեն ինչ գնում էր նրան, որ Գվարդիոլան անգլիական ակումբ էր գլխավորելու: Սակայն նրան կարելի է հասկանալ: Դժվար է մերժել «Բավարիայի» պես թիմին, որը երկար տարիներ համարվում է Եվրոպայի ամենահաջողակ ակումբներից մեկը:
Ֆանտաստիկ քաղաք և մարզադաշտ, մեծ պատմություն ունեցող ակումբ: Հասկանում եմ նրան»,-եզրափակել է Ֆերգյուսոնը: