Կատալոնական «Բարսելոնան» հերթական անգամ դարձավ տարվա լավագույն ակումբ Համաշխարհային ֆուտբոլի ֆեդերացիայի վարկածով (IFFHS):
Կատալոնական «Բարսելոնան» տարվա լավագույն ակումբ է դարձել, հավաքելով 307 միավոր: «Կապտանռնագույները» արդեն 4-րդ անգամ դարձան տարվա լավագույն ակումբ Համաշխարհային ֆուտբոլի ֆեդերացիայի վարկածով (IFFHS): Նախորդ անգամները եղել են 1997թ., 2009թ. և 2011թ.: Այսպիսով «Բարսելոնան» 2 տարի անընդմեջ դառնում է տարվա լավագույն ակումբ:
Երկրորդ տեղում է գտնվում Լոնդոնի «Չելսին», ով անցած մրցաշրջանում իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան: «Չելսիին» հաջորդում է Արգենտինական «Բոկա Խունյորսը»: 4-րդ տեղում է գտնվում Եվրոպայի լիգայի գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը»: Եվ 5-րդ տեղում է գտնվում Բրազիլական «Կորինտիանսը»:
Նշենք, որ 12 թիմերից 5-ը Իսպանական ակումբներ են: Նրանք են «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդիը», «Ռեալ Մադրիդը», «Վալենսիան» և «Ատլետիկո Բիլբաոն»:
IFFHS-ի տված միավորները
1. «Բարսելոնա» (Իսպանիա) - 307, 2. «Չելսի» (Անգլիա) - 279, 3. «Բոկա Խունյորս» (Արգենտինա) - 278, 3. «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - 278, 5. «Կորինտիանս» (Բրազիլիա) - 272, 6. «Բավարիա» (Գերմանիա) - 270, 7. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - 259, 8. «Յուվենթուս» (Իտալիա) - 231, 9. «Բորուսսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - 226.
|