Կատալոնական «Բարսելոնայի» սան, պաշտպան Խորդի Ալբան անկեղծացել և ասել է, որ երբեք չէր կարծում, որ կվերադառնա հարազատ ակումբ:
16 տարեկան հասակում Ալբային հեռացավ «Բարսելոնայից», իսկ 8 տարի անց ` վերադարձավ:
- Երբ դու խաղում ես շատ լավ թիմում, բայց ցածր մակարդակի վրա, քեզ համար շատ դժվար է բարձունքի հասնելը: Շատերն են երազում դրա մասին, բայց դրան հասնելը աներևակայելի բարդ է:
Այն ժամանակ ես համաձայն էի թիմից հեռանալու որոշման հետ, չնայած որ ցանկանում էի խաղալ ու շարունակել հավատալ ուժերիս վրա: Ճիշտն ասած երբեք չէի մտածել հարազատ ակումբ վերադառնալու մասին:
Իհարկե ես խաղում եմ իդեալական թիմի կազմում: Այսպիսի խաղընկերներ շատերը կցանկանային ունենալ,- եզրափակել է Խորդի Ալբան: