Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմ կվերադառնա հաջորդ տարի:
Լապորտան, ով հանդիսանում է Գվարդիոլայի մոտ ընկերներից մեկը, անկեղծացել է և նշել, որ Պեպը չի գլխավորի «ՊՍԺ»-ն (Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրված էր ֆրանսիական «ՊՍԺ»-ն Հեղ.): «ՊՍԺ»-ն չունի այն հարմարությունները, որոնք կգերեն Պեպին:
«Ես կարծում եմ, որ Պեպը «Բարսելոնա» կվերադառնա հաջորդ տարի: Նա իր գլխում ֆուտբոլային հարուստ և մեծ պաշար ունի:
Նա իմ ընկերն է, աշխարհի լավագույն մարզիչը: Գերակումբները ցանկանում են քաշել նրան, բայց նա կուլ չի գնում: Պեպը չի շտապում»,-հայտարարել է Լապորտան:
Աղբյուրը` Goal.com
|