21:25 Անդրես Ինիեստա. «Խաղում եմ հաճույքի, ոչ թե տիտղոսների համար» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան RAC 1 ռադիոընկերությանը տված հարձազրույցում խոսել է թիմի հաջողությունների, Էրիկ Աբիդալի և Տիտո Վիլանովայի մասին: Ինիեստան հարցազրույցի ժամանակ նշել է, որ թիմում հանդես է գալիս հանուն հաճույքի, այլ ոչ տիտղոսների համար:
«Եթե մենք վստահ լինենք, որ ոչինչ չենք կորցնի ներքին առաջնությունում, ապա ամեն ինչ կկորցնենք: Հունվարից մենք պետք է սկսենք մտածել ամեն խաղից առաջ: Մենք չենք կարող կորցնել մեր վաստակածը:
Տիտոն մեր առաջնորդն է
Անդրեստ նաև ասել է, որ Տիտո Վիլանովան «մեր մարզիչն է, մեր առաջնորդն է և մենք պետք է անենք այն, ինչը ինքն է ասում: Նրա հիվանդության մասին լուրերը մեծ հարված հասցրին մեզ», և «մենք այժմ հուսով ենք, որ նա հիմա լավ է զգում և շուտ կվերադառնա: Այս ամենը մեզ ուժ կտա պայքարելու և ավելիին հասնելու համար»:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանը ցանկանում է, որ բոլորը օրինակ վերցնեն թիմի պաշտպան Էրիկ Աբիդալից, ով պայքարում է այդպիսի բարդ հիվանդության դեմ:
Անդրես Ինիեստան այժմ մտածում է միայն «Բարսելոնայի» մասին, ու հաստատել է, որ չի պատրաստվում տեղափոխել իր ակումբը, ասելով, որ «իմ երազանքն է ավարտել կարիերաս այնտեղ, որտեղ սկսել եմ խաղալ և որտեղ սովորել եմ ամեն ինչ»,- եզրափակել է իր խոսքը Ինիեստան:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 729 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|