Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:45 Կասիլյասը մեկնել է «Բարսելոնա» |
Ինչպես հայտնում է Իսպանական, El Mundo Deportivo կայքը, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը, Սուրբ Ծննդյան հաջորդ օրը մեկնել է «Բարսելոնա»:
Կասիլյասը և իր կինը այցելել են «Բարսելոնայի» թանգարան, որից հետո մամուլում ակտիվ քննարկվում էր Կասիլյասի Կատալոնական թիմ տեղափոխվելու մասին լուրերըը: Այս ամենը պատճառն է դարձել արքայական ակումբի գլխավոր մարզչի և ավագի միջև բռնկված կոնֆլիկտի պատճառով: Բոլորն էլ գիտեն, որ Կասիլյասը մտերմիկ հարաբերություններ ունի «Բարսելոնայի մի շարք ֆուտբոլիստների հետ, բայց այս անգամ նա այցելել է Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն և իր վաղեմի ընկեր Անդոնի Սուբիսարետային:
«Ինձ դուր են գալիս կատալոնացիները: Ես պետք է որոշում կայացնեմ իմ ապագայի մասին: Արդեն հոգնել եմ գնդակներ բաց թողնել փոքրիկ արգենտինացուց»,- կատակել է Իկեր Կասիլյասը:
Լրագրողները խոսել են տաքսու վարորդի հետ, ով Կասիլյասին տարել է օդանավակայան:
«Ես հարցրեցի նրան, թե արդյոք պատրաստվում է տեղափոխվել «Բարսելոնա»: Նա պատասխանեց, որ դեռ ոչ», – պատմել է տաքսու վարորդը:
Աղբյուրը` El Mundo Deportivo
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1375 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|