Կատալոնական «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան երեկ թիմի Twitter-յան պաշտոնական միկրոբլոգում հայտարարել է, որ թիմի հարձակվող Դավիդ Վիլյան չի տեղափոխվի այլ ակումբ։
«Մենք չենք պատրաստվում վաճառել Դավիդ Վիլյային։ Երբ մեր հարձակվողը վերականգնվեց վնասվածքից հետո, ես հայտարարեցի, որ հենց նա է մեր գլխավոր ձմեռային ձեռքբերումը», – հայտարարել է Սուբիսարետան:
Հիշեցնենք, որ «Վալյադոլիդի» դեմ խաղը Վիլյայի համար թվով 300-րդն էր Իսպանիայի առաջնությունում: