Իբրահիմովիչ. «Իմ ձայնը կտամ տարվա խոշորագույն տիտղոսը հաղթողին»
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ասել է, որ 2012թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընտրության հարցում իր ձայնը տալիս է Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինիեստային:
«Ինչի՞ է պետք հասնել Ոսկե գնդակ ստանալու համար: Հաղթե՞լ Չեմպիոնների լիգայում: Բայց երեք հավակնորդների թվում չկա «Չելսիի» ոչ մի ներկայացուցիչ: Ասում են, որ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է Մեսսին, որը խաղում է ինչպես Play Station-ում: Ով մտածում է, որ դա այդպես չէ, ոչինչ չի հասկանում ֆուտբոլում»:
«Ինյեստան հաղթել է Եվրոպայի առաջնությունը, Կրիշտիանուն՝ երկրի առաջնությունը: նույնիսկ չգիտեմ, ինչի հիման վրա պետք է հաշվել թեկնածուների միավորները: Մեսսին, թերևս թեկնածուներից լվագույնն է, բայց նա տիտղոս չի նվաճել այս տարի: Այդ պատճառով իմ ձայնը տալիս եմ Ինյեստային՝ տարվա խոշորագույն տիտղոսի հաղթողին»: