| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:08 Չավի. «Դեռ չեմպիոն չենք» |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսը համաձայն չէ այն մտքի հետ, որ «Բարսելոնան» արդեն իսկ չեմպիոն է:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16 տուրերից հետո «Բարսելոնան» գտնվում է առաջին հորիզոնականում և համապատասխանաբար՝ 9 և 13 միավորով գերազանցում է Մադրիդի «Ատլետիկոյին» և «Ռեալին»։
«Իհարկե, երջանիկ ենք և գոհ, որ մրցաշարային աղյուսակում առաջինն ենք։ Միայն մեկ խաղում ենք միավորներ կորցրել։ Պետք է նույն ոգով շարունակել, սակայն «Բարսելոնայի» այս առավելությունը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք արդեն նվաճել ենք չեմպիոնի կոչումը», – եզրափակել է իր խոսքը Չավին:
Աղբյուրը` Sport.es
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 677 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|