Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
17:58 Պիկե. «Ֆալկաոն հիանալի ֆուտբոլիստ է» |
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կենտրոնական պաշտպան ԽԽերարդ Պիկեն համոզված է, որ «Ատլետիկոյի» դեմ հաղթանակը իրենց ավելի կմոտեցնի չեմպիոնությանը:
«Հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է: Եթե կորցնենք չեմպիոն դառնալու հավանականությունը, ապա դա կլինի միայն մեր սխալը: Եթե թուլացնենք զգոնությունը և դուրս գանք խաղադաշտ անպատրաստ, ապա կկորցնենք մեր առավելությունը: Հենց դա է վտանգը»:
«Ֆալկաոն առաջին խաղակեսում կարողացավ գոլ հեղինակել: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ֆալկաոն փորձում էր թիմին առաջ տանել, բայց Ադրիանոյի գոլից հետո ամեն ինչ ընկավ ի տեղը: Հիանալի հանդիպում էր, որը անցկացնում էինք շատ ուժեղ թիմի հետ, ով Լա լիգայում արդարացիորեն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը»,- եզրափակել է իր խոսքը Խերարդ Պիկեն:
Աղբյուրը` Football Espana
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 672 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|