Կատալոնական «Բարսելոնան» իր հերթական հաղթանակն է տոնում Լա լիգայում:
Այս անգամ հերթը «Բետիսինն» էր: Կատալոնացիները արդեն հանդիպման 25-րդ րոպեին հաղթում էին 0-2 հաշվով, իր հաշվին դուբլ գրանցեծ արգենտինացի Լեո Մեսսին՝ դառնալով մեկ տարվա ընթացքում 86 գոլի հեղինակ: Մեսսին կարողացավ շրջանցել Գերդ Մյուլլերի անգերազանցելի թվացող ռեկորդը:
Իսկ «Բետիսի» կազմում միակ գոլի հեղինակն էր Ռուբեն Կաստրոն: Այսպիսով «Բարսան 43 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: